+374 10 542779
Մ․ Մեսրոպյանը աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում է
31/05/2024
Մոլդովայի Հանրապետությունում Հայասանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ և Մոլդովայի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովի հրավերով , մայիսի 29-ին «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը աշխատանքային այցով հանդիպումներ է ունեցել Էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովի և «Մոլդէլեկտրիկա» ՊՁ-ի Գլխավոր տնօրեն Սերջիու Ապարատուի հետ։ Քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր, մասնավորապես Մեսրոպյանը ներկայացրել է ՀՀ ազատականացված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մոդելը, շուկայի զարգացման հեռանկարները, մինչ օրս առաջ եկած խնդիրները և այդ խնդիրների հաղթահրման ուղիները։ Ծանոթացել է Մոլդովայի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման ռեֆորմի ընթացքին։
Մոլդովացի գործընկերները ներկայացրել են նաև վերջին տարիներին Մոլդովայի հանրապետության էներգետիկայի դիվերսիֆիկացման գործընթացը և արդյունքները։ Գործընթացի հիմնական նպատակներից է եղել նվազեցնել Մոլդովայի էներգետիկայի կախվածությունը ներկրվող էներգակիրներից, էներգետիկական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, ոլորտի կառավարման կառուցվածքային փոփոխությունները և ինտեգրումը դեպի եվրոպական էլեկտրաէներգետիկական շուկա։
Հանդիպման ընթացքում Մ. Մեսրոպյանը Մոլդովայի Հանրապետության էներգետիկայի նախարարին է փոխանցել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրավեր նամակը՝ առաջիկայում պատասխան աշխատանքային այցով Երևան այցելելու համար։
Նորություններ
Հոկտեմբեր 7, 2024
Էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքներն ու դժվարությունները: Լուրերի անդրադարձը
Հոկտեմբեր 11, 2024
Մարտ 1, 2023
Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ 3-րդ համաժողովին
Հոկտեմբեր 16, 2024